ԿարևորՍպորտ

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը:

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է իր դիրքերը՝ բարձրանալով 88-րդ հորիզոնական։ Մայիսին հրապարակված դասակարգման աղյուսակում Հայաստանը 90-րդ տեղն էր զբաղեցնում:

Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան և Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի հավաքականը։ Արգենտինան ևս բարելավել է դիրքերը՝ բարձրանալով 6-րդ հորիզոնական։ Լավագույն տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ի հավաքականը։

Կարդացեք նաև

Back to top button