
Ազգային ժողովի դահլիճից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ զրկելով նրան ողջ օրվա ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից։
Ալեն Սիմոնյանը հորդորեց Աննա Մկրտչյանին դուրս գալ, հակառակ դեպքում՝ նրա խոսքով, անվտանգության աշխատակիցները նրան կհեռացնեն։
ԱԺ նախագահի այս որոշման պատճառն այն էր, որ Աննա Մկրտչյանն իր ելույթում վարչապետին դիմեց անունով և տվեց որակում։
Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր գործընկերներին զսպվածության կոչ արեց, իսկ իր խմբակցության անդամներին հորդորեց չարձագանքել սադրանքներին։
ԱԺ նիստում այսօր ընտրում են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։




