ԿարևորՀասարակություն

Հորդառատ անձրևն ու կարկուտը Վանաձորում մի շարք անհարմարություններ են ստեղծել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում Վանաձորում հորդառատ անձրևն ու կարկուտը մի շարք անհարմարություններ են ստեղծել:

Մասնավորապես, Վանաձորի 3-րդ մաս թաղամասում, որը Մ6 միջպետական ավտոմայրուղին հեղեղվել է քարերով՝ ժամանակավորապես անցանցանելի դարձնելով մայրուղու որոշ հատվածներ: Բարձրադիր տեղանքներից գերաններ, ծառերի ճյուղեր հորդ սելավի հետ լցվել են Նարեկացի փողոցի վրա գտնվող  բնակելի տների և շենքերի բակերը:

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է, որ տեխնիկան աշխատում է, մաքրում են բոլոր խցանումները՝ երթևեկը բնականոն հուն վերադարձնելու համար:

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյան

 

Կարդացեք նաև

Back to top button