
Հայաստանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։
Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 194902 պատվաստում, որից 132529–ը` առաջին դեղաչափ, 62373–ը` երկրորդ դեղաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-V» և «Կորոնավակ» դեղամիջոցներով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք կամավորության սկզբունքով։
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ ժամը 10։00-16։00-ը։
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար։
Պատվաստումներն անվճար են:




