ԿարևորՀասարակություն

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

«Սա մեծ պատիվ է, միաժամանակ չափազանց մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն մարտահրվերները, որ ծառացած են մեր պետության առջև»,-իր ելույթում ասաց Վարդանյանը: Ըստ նրա՝ այս հանձնաժողովը դիտարկվում է ամենածանրաբեռնված հանձնաժողովներից մեկը:

Վլադիմիր Վարդանյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում:

Կարդացեք նաև

Back to top button