ԿարևորՍպորտ

Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին և նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

1/4 եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցել էր Էլնուր Աբդուրաիմովի հետ, ով ներկայացնում է Ուզբեկստանը։ Մեր բռնցքամարտիկը առավելության էր հասել 5-0 հաշվով։ Հիշեցնենք, որ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մինչ այս Հայաստանն ուներ երեք մեդալ․ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալակիր են դարձել, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր:

Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցել է 17 մարզիկով:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button