ԿարևորՀասարակություն

Ջրականի հատվածում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ 

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

Կարդացեք նաև

Back to top button