
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Տոկիոյից վերադարձել են հայրենիք, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նրանք «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելության են արժանացել մարզաշխարհի ներկայացուցիչների, մեծաթիվ երկրպագուների կողմից:
Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում։ Դավթյանն, այս կերպ, նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական մեդալը։







