ԿարևորՀասարակություն

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստը Տեղ համայնքում էր

Տեղ սահմանամերձ համայնքում Սյունիքի մարզի անվտանգության հարցերով միչգերատեսչական խորհրդի հերթական նիստում՝ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը անդրադարձավ բոլոր բնակավայրերի ջրամատակարարմանը, ջրահեռացմանն ու ոռոգմանն առնչվող առկա խնդիրներին։ Հանձնաժողովի նախագահ, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը պարզաբանեց, որ բոլոր նախատեսված ծրագրերը կատարվելու են ըստ ժամանակացույցի։

Մոտ 85 մլն դրամով Խնածախի խմելու ջրագծի կառուցումից բացի ընթացք կտրվի նաեւ ներքին ցանցի բարեկարգմանը։

«Կարկաչուն» ծրագրի շնորհիվ ոռոգման ջուր կունենան մի քանի բնակավայր, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Քարաշեն եւ Արավուա բնակավայրերում  կլուծվի խմելու ջրի ներքին ցանցի, դիտահորերի եւ ՕԿՋ-֊ների հարցը։ Տեղի համայնքապետարանի կողմից «Վեոլիա Ջուր» ընկերությանը շինթույլտվությունն արդեն տրված է։ Հրատապ ծրագրով կվերանորոգվի Տեղի եւ Կոռնիձորի ոռոգման ջրի ներքին ցանցը։

Իսկ մոտ օրերս, կսկսվեն Վաղատուրի դպրոցի սանհանգույցի բարեկարգման աշխատանքները։

 Տեղ համայնքի ղեկավար ՆԵրսես Շադունց

Կարդացեք նաև

Back to top button