ԿարևորՍպորտ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն առնվազն ապահովեց իր բրոնզե մեդալը:

Հայ մարզիկը քառորդ եզրափակիչում հանդիպեց Ասիայի չեմպիոն Էլնուր Աբդուրաիմովին:

Մենամարտի ավարտին հաղթանակը միաձայն որոշմամբ տրվեց գյումրեցի բռնցքամարտիկին:

Այս հաղթանակի շնորհիվ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրփակիչ, որտեղ հանդիպելու է ամերիկացի Քեյշոուն Դեյվիսին:

Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տոնել Ռայան Ալստոնի (Անտիգուա և Բարբուդա) նկատմամբ՝ 5։0:

Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արման Դարչինյանը (75 կգ), քառորդ եզրափակչում պարտվել է ֆիլիպինցի Էմիլ Մարսիալին և զրկվել մեդալ նվաճելու հնարավորությունից:

Կարդացեք նաև

Back to top button