
Հայ երգչախբերը փայլել և պատվով են ներկայացրել Հայաստանը հեղինակավոր «Խաղաղություն աշխարհին» 2021 առցանց մրցույթին՝ գրավելով առաջին հորիզոնականները:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվել է լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվել է Հայաստանին:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը և «ԱՐԱՐ» երգչախումբը I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ են շահել:
«Գեղարդ» և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերը I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) են նվաճել և II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին են արժանացել:
Խմբավարները հետևյալ տիտղոսներին են արժանացել:
I փուլում՝
Սոնա Հովհաննիսյան, «Գերազանց խմբավար» (Excellent Conductor)
Անահիտ Պապայան, «Գերազանց խմբավար» (Excellent Conductor)
II փուլում՝
Տիգրան Հեքեքյան, «Բացառիկ խմբավար» (Outstanding Conductor)




