ԿարևորՔաղաքական

Տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը լուրջ մտահոգություն է առաջացնում․ Ստանիսլավ Զաս

Տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը լուրջ մտահոգություն է առաջացնում՝ ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ մեկնաբանելով հայ–ադրբեջանական շփման գծում վերջին լարվածությունը, որի հետևանքով 3 հայ զինծառայող զոհվել է, ևս 4–ը վիրավոր են։

Ըստ նրա՝ այն կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում: Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ: Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- նշել է Ստանիսլավ Զասը:

Նա ցավակցություն էհայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Կարդացեք նաև

Back to top button