ԿարևորՀասարակություն

Արաբկիրում մայթեր են կառուցվում

Հովսեփ Էմին փողոցն Արաբկիրի՝ տասնամյակներ շարունակ մայթի խնդիր ունեցող փողոցներից մեկն է: «Բնակիչներն արդեն հույս չունեին, որ երբևէ մայթ կունենան: Մի կողմից փողոցով քայլելն էր վտանգավոր, մյուս կողմից՝ շենքի պատի տակ կայանող ավտոմեքենաների աղմուկից էին սրտնեղում»,- իրավիճակը ներկայացնելով՝ գրում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը :

Այժմ Հ. Էմին փողոցի մայթը կառուցվում է: Այն անցնում է նաև Ս. Կապուտիկյանի անվան դպրոցի հարակից հատվածով՝ լուծելով ոչ միայն բնակիչների, այլև դպրոցի աշակերտության անվտանգ երթևեկության կարևորագույն խնդիրը:

Մայթին կից կառուցվում են նաև աստիճանավանդակներ և թեքահարթակներ մեր քաղաքացիների անցուդարձն առավել դյուրին դարձնելու նպատակով:

Մայթերի կառուցման և վերականգնման հարցում, որպես առաջնահերթություն, նախապատվությունը տրվում է Արաբկիրի այն հատվածներին, որտեղ առկա են դպրոցներ և կրթական այլ հաստատություններ:

Կարդացեք նաև

Back to top button