ԿարևորՀասարակություն

ՔՊ-ն ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի. Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ն ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կառավարության նիստի մեկնարկին:

«Մենք վճռական ենք ժողովրդի առաջ՝ մեր ստանձնած պարտավորություները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ խորհրդարանաան ուժերի հետ»,-ասել է նա։

Նա շնորհավորել է ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։

«Բոլորիս Շնորհավորում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին անցնելու առիթով։ ՀՀ-ում առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,-նշել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button