ԿարևորՀասարակություն

ԿԸՀ արտահերթ նիստ կգումարվի

Հուլիսի 22-ին ժամը 16:00-ին, ԿԸՀ արտահերթ նիստ է գումարվելու։ Օրակարգում են հետևյալ հարցերը՝

1. Ազգային  ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած  պատգամավորների թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Զեկուցող` Ա.Սմբատյան

2. Ազգային  ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում

3. Նորընտիր Ազգային  ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտնելու մասին
Զեկուցող` Տ.Մուկուչյան

4. ՀՀ  ԿԸՀ-ի «2021 թվականի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Զեկուցող` Ա.Սմբատյան

Կարդացեք նաև

Back to top button