
«Հայաստան» դաշինքի 20-րդ համար, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր որոշել է ազատ արձակել «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։
Նա ազատ արձակվեց 15 միլիոն դրամ գրավի և չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Ըստ քրեական գործի` Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:




