ԿարևորՀասարակություն

Արցախում շարունակվում են պատերազմի հետևանքով վնասված շինությունների վերականգնման աշխատանքները

Արցախի Մարտակերտի շրջանում շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական, վերակառուցման, տանիքների վերականգնման շինաշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Մարտակերտի շրջանում 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից գրանցվել է վնասված թվով 500 շինություն, որոնցից թվով 189-ը ընթացքի մեջ է, իսկ թվով 89-ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։

Շրջանում նաև առանձնատներ են վերանորոգվում հին բնակֆոնդից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են ընդհանուր առմամբ՝ թվով 30 կազմակերպություն:

Շինաշխատանքների որակի հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից:

Կարդացեք նաև

Back to top button