ԿարևորՀասարակություն

Երասխը՝ թշնամու թիրախում, համայնքապետը՝ հիվանդանոցում․ օգնություն են ակնկալում իշխանությունից

Երասխի համայնքապետ  Ռադիկ Օղիկյանը վիրավորում ստանալուց մի քանի ժամ առաջ «Ռադիոլուր»-ին վստահեցրել էր, որ հայկական կողմը հակառակորդին հակազդելու ճիշտ կառավարում  է իրականացնում։ Ասել էր՝ զինվորները անկոտրում կամք ունեն, համայնքի բնակիչները՝  նույնպես։

«Թշնամին ուզում է զավթել Հայաստանը, սակայն քանի դեռ հայ զինվորը կանգնած է եւ կոտրում է թշնամու ատամը, հակառակորդը չի հանդգնի մոտենալ, որեւէ քայլ անել»։  Օղիկյանը պատմել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդը Երասխի սարի բարձունքին տեղադրել  էր ադրբեջանական դրոշը,  ինքն էլ, քիչ հեռու, գյուղի տղաների հետ միասին Հայաստանի դրոշն է բարձրացրել։

Համայնքապետի տունը ամենամոտն է հակառակորդի դիրքերին։ Սահակյանների տունը նույնպես մոտ է դիրքերին։ Ռոզա եւ Հակոբ Սահակյանները 90–ականներին մասնակցել են արցախյան պատերազմին, այսօր էլ  որդիներն են պաշտպանում հայրենիքը։

Նրանք ասում են, որ զենքի կարիք կա, որ չեն թողնի իրենց հողը, այնպես ինչպես չեն թողել 90–ականներին, քառօրյային, 44–օրյա պատերազմի ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button