ԿարևորՀասարակություն

Երասխ համայնքի ղեկավարի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք
ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ
կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի
կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու
հատկանիշներով:

2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ
գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N
զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ
փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական
բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի
2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև

Back to top button