ԿարևորՀասարակություն

Ամենամյա պատարագի արարողութուն Սուրբ Թադեի վանքում

Իրանի Չալդրանի Ղարաքիլիսա գյուղում գտնվող Սուրբ Թադեի վանքում, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայերի մասնակցությամբ և առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, կայացել է ամենամյա պատարագի արարողութունը: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Ամենամյա ուխտագնացությանը, որը շարունակվում է 1954 թվականից մինչև այսօր, մասնակցում են ինչպես իրանահայերը, այնպես էլ աշխարհի այլ երկրներից, այդ թվում ՝ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից և այլ երկրների ժամանած հայերը:

Ս Թադեոս (Թադե) Առաքեալի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցին է և թվագրվում է մեր թվարկության յոթերորդ դարով: Այն կառուցվել է Չալդրանից 20 կմ հյուսիս-արևելք՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալ Թադեոսի գերեզմանի վրա:

Տես նաև՝ Վիրտուալ շրջայց` Իրանում գտնվող հայկական Սբ. Թադեոս վանք

Կարդացեք նաև

Back to top button