
Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց անփոփոխ թողնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունիսի 27-ի որոշումը` ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ:
Հուլիսի 2-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները:
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ քննել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 4 քաղաքական ուժի բողոքները։ Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրաված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»` 71, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ»-ը` 7։




