ԿարևորՀասարակություն

Կալանավորվեց Սյունիքի մարզի թվով 4-րդ համայնքի ղեկավարը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, չնայած Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, սակայն նա կալանավորվեց երկու ամսով։ Փաստաբան Էմին Խաչատրյանի խոսքով՝ դատարանի որոշումը փաստաբանը  կբողոքարկի վերաքննիչ քրեական դատարան։

Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Փաստորեն, Արթուր Սարգսյանը Սյունիքի 4-րդ համայնքի ղեկավարն է, որը կալանավորվում է։ Կալանավորված են Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ Մեղրի համայնքի նախկին  ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Բացի համայնքի ղեկավարներից երկամսյա կալանքի մեջ են նաեւ Գորիսի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ու Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը։

Կարդացեք նաև

Back to top button