ԿարևորՀասարակություն

ՍԴ-ն կհրապարակի իր վճիռը դռնբաց նիստում

Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր 2021թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում ։

ՍԴ-ն պետք է հրապարակի իր վճիռը չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ: Հուլիսի 2-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:

ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ քննել է հունիսի 20-ի  ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 4 քաղաքական ուժի բողոքները։ Այսօր օրենքով սահմանված վերջին օրն է, որ ՍԴ-ն պետք է հրապարակի իր որոշումը։ 

Կարդացեք նաև

Back to top button