ԿարևորՀասարակություն

Հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք. Շառլ Միշել

Եվրամիությունը ցանկանում է հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում:

«Այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելու։ Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք ու հաստատում ենք ևս մեկ անգամ աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի տրամադրումը Հայաստանին, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը»,-ասել է նա՝ նշելով ենթակառուցվածքների, թվային, կլիմայի, տրանսպորտի ոլորտները, ժողովրդավարական բարեփոխումների մասին։

Միշելն ասել է, որ վաղը լինելու է Ադրբեջանում, հաջորդ օրը Վրաստանում։

«Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել այս տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերը այս տարածաշրջանի երկրների ու ԵՄ միջև, և ցանկանում ենք նախապատրաստել դեկտեմբերին Արևելյան գործընկերության երկրների հետ գագաթնաժողովը, բացառությամբ Բելառուսի, որի մասնակցությունը դեռ առկախված է։ Այս առումով ինձ համար կարևոր է լսել տարբեր պատասխանատուներին ու հասկանալ՝ ինչպես կարող ենք համատեղ աշխատել այդ գագաթնաժողովի ժամանակ, որպեսզի նոր լիցք հաղորդենք մեր հետագա աշխատանքներին։ Առաջիկա ամիսներին ցանկանում ենք ձեզ հետ աշխատել, որպեսզի առաջ գնանք որոշակի հարցերի շուրջ»։

Կարդացեք նաև

Back to top button