
Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն. ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ հանդիպման ընթացքում։
Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել: Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին:
Ն.Փաշինյանի խոսքով՝ դրա արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ «Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները»,- նշել է Փաշինյանը։




