
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում հյուրընկալել են Բրիտանական «Wanderlust» ճամփորդական ամսագրի գլխավոր խմբագրին, ով իր գործընկերոջ հետ միասին առաջին անգամ Հայաստանում է Կոմիտեի հրավերով` բացահայտելու, իր կարծիքով քիչ ճանաչված, խորհրդավոր մի երկիր, որն ունի բոլոր նախադրյալները՝ հարուստ պատմություն և մշակույթ, համեղագույն խոհանոց, ջերմ և հյուրընկալ մարդկանց, դառնալու բրիտանացի (և ոչ միայն) զբոսաշրջիկի համար գրավիչ ճամփորդական ուղղություներից մեկը։
Wanderlust travel magazine ամսագիրը հատկապես թիրախավորում է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ծոցի երկրների ճամփորդներին, որոնք ընտրում են ոչ սովորական, քիչ բացահայտված ուղղություններ։ Համանուն կայքն այցելում են ամսական 1.500.000 այցելու։
Կայքում արդեն ստեղծվել է Հայաստանը զբոսաշրջիկին ներկայացնող էջը, որը պարբերաբար կթարմացվի։ Հետագա համագործակցության ընդլայնումը հնարավորություն կտա Հայաստանը բացահայտելու տարբեր դիտանկյուններից և ճանաչելի դարձնելու ամսագրի հավատարիմ բաժանորդների, զբոսաշրջային ընկերությունների և կայքի այցելուների համար։




