ԿարևորՍպորտ

Արոնյանին առաջին պարտիայում գրանցվել է տեխնիկական պարտություն

Սոչիում շարունակվող շախմատի Աշխարհի գավաթում այսօր պայքարի մեջ պետք է մտնեին Հայաստանի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Արոնյանն առողջական խնդիրների պատճառով բաց է թողել առաջին պարտիան, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Նա մրսածության նշաններ է ունեցել, թեև հիմա լավ է զգում իրեն, սակայն կազմակերպիչները որոշել են, որ մյուս մասնակիցների անվտանգությունից ելնելով, առաջին խաղը բաց կթողնի: Արոնյանը լրացուցիչ թեստ կհանձնի, որից հետո էլ կորոշվի 2-րդ մրցափուլում նրա մասնակցությունը։

Կարդացեք նաև

Back to top button