ԿարևորՄշակույթ

Լավագույն ավանդույթները շարունակվում են․ «Արևիկը» կրկին բեմում է

2 տարի առաջ վերաբացվեց  Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը։ Արևիկցիները ստուգատես համերգի միջոցով  երաժշտասեր հանրության տեղափոխեցին մանկություն։ Այն անցկացվում էր  բաց  դասի ձևաչափով և կրում էր «Երաժշտական այբուբեն»  խորագիրը։ Այս նախագիծը ուսուցուղական երգերի շարք է, որոնց օգնությամբ փոքրիկները ճանաչում են տառերը և այդ տառով սկսվող շատ բառեր։

Էլլա Աղաբեկյանը «Արևիկ» անսամբլի ամենափոքր մասնակիցներից է։ Շտապում է կուլիսներ, քանի որ համերգին շատ քիչ ժամանակ է մնացել։ Դեռ պետք է զգեստափոխվի։ Բայց հասցնում է հարցազրուց տալ։

«Ես տանը ամեն օր երգում եմ, ու մայրիկս մի անգամ բերեց Արևիկի համերգին, ես շատ սիրեցի ու էտ օրվանից էլ չուզեցի այստեղից գնալ»։ 

Բեմում արևիկցիներն են։

2 տարի առաջ վերաբացվեց  Հանրային ռադիոյի  «Արևիկ»  մանկապատանեկան  անսամբլը։ Մրցույթը բավականին թեժ է եղել, բայց պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է լավագույններին։  Հայտնի պատճառները՝ համավարակն ու պատերազմը ստվերեցին «Արևիկի» վերաբացումը։

«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյան․ «Արևիկի նշաձողը ինչպես միշտ դրված է շատ բարձր։ Մեզ մոտ ուսուցումը բացարձակ անվճար է։ Մի հետաքրքիր պահ էլ կա, ես գիտեմ, որ բոլոր ծնողների համար իրենց երեխան ամենատաղանդավորն է ու հաճարեղը, բայց մասնագետները հենց նրա համար են, որպեսզի պարզեն արդյոք այդ երեխան կարող է լինել «Արևիկում», թե՞ ոչ»։

Դասերն «Արևիկում» անցկացվում են շաբաթական երեք անգամ։ Պարապում են երգեցողություն, պար, սոլֆեջիո։

Նրանք կազմ-պատրաստ արդեն բեմում են։  Համերգն անցկացվում է բաց  դասի ձևաչափով, և կրում է  «Երաժշտական այբուբեն» խորագիրը։ Այս  նախագիծն ուսուցուղական երգերի շարք է, որոնց օգնությամբ փոքրիկները ճանաչում են տառերը և այդ տառով սկսվող շատ բառեր։

Վահե Հայրապետյան․ «Ամեն երեխա պետք է երգի իր տարիքին հարիր երգ։ 7 տարեկան երեխան չի կարող երգել, ասենք, Ջիվանու «Ջուխտակ  շամամներդ դրած ծոցի մեջ»։  Երեխան պետք է երգի իր երգը, որպեսզի աճի, հասնի Ջիվանու երգերին»։

«Արևիկ» վոկալ-գործիքային անսամբլը 43 տարեկան է։  Համերգներով հանդես է եկել աշխարհի բոլոր բեմերում։ Այսօր վերաբացված  «Արևիկը»  շարունակելու է նախկին ավանդույթները  ու նրա  ձայնը  դարձյալ լսելի է լինելու է աշխարհի բոլոր բեմերում։

Կարդացեք նաև

Back to top button