ԿարևորՀասարակություն

«Շիրակ» օդանավակայանը 1 ամիս չի աշխատի․ կընդունի՞ ռազմական օդանավեր վերանորոգումից հետո

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սկսվում են լայնամաշտաբ շինարարարական աշխատանքներ։ Կառուցվում է նոր ժամանման սրահ, ամբողջությամբ վերանորոգվելու է վազքուղին։ Այսօրվանից օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Օդանավակայանի ֆինանսավորումը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից է։ Օդանավակայանի կարգավիճակի և թռիչքուղու պարամետրի փոփոխություն նախատեսված չէ․ «Ռադիոլուր»-ին ասում է «Զվարթնոց»  միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը․

«Շինարարական աշխատանքները նախատեսում ենք ավարտին հասցնել սեպտեմբերին։ Վազքուղին վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է 2007թ-ին։ Խնդիրը ավելի շատ կամ քիչ օդանավեր սպասարկելու մեջ չէ, այլ նախորդ վերանորոգումից անցել է բավականին ժամանակ, և առաջացել էր նորոգման անհրաժեշտություն։ Այդ իսկ պատճառով էլ այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում»։

Այս տարվա առաջին կիսամյակում «Շիրակ» օդանավակայանը սպասարկել է շուրջ 60 հազար ուղևորի։ Քովիդով պայմանավորված՝ նախորդ տարի ուղևորահոսքի անկում է գրանցվել, սակայն վերջին վեց ամսվա տվյալներով որոշ ակտիվություն կա։ «Շիրակ»-ի օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 3220 մ է, լայնությունը՝ 45 մետր։ Օդանավակայանին ԻԿԱՕ-ի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ։

«Զվարթնոց»  միջազգային օդանավակայաններ» ընկերության  հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադառցավ լուրերին, թե «Շիրակ»-ը վերանորոգվում է ռազմական օդանավերին ծառայելու նպատակով․

«Ուզում եմ անդրադառնալ նաև մամուլում վերջերս շրջանառվող լուրերին, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինաշխատանքեր, որ օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար։ Նշեմ, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել  համատեղ բազավորման աերոդրոմ ՝ Քաղաքացիական ավիացիայի և ՊՆ-ի  ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար»,- ասում է Հովհաննիսյանը:

ՀՀայաստանը ունի 12 օդանավակայան։ Դրանցից 9-ը նեկայումս չի գործում։ Չորսը՝ Բերդի, Սիսիանի, Շինուհայրի և Մեղրիի օդանավակայանները ունեն ռազմական աերոդրոմի կարգավիճակ։ «Շիրակ» Հայաստանի երկրորդ քաղաքացիական օդանվակայանն է։ Թռիչքներ են իրականացվում Մոսկվա, Դոնի Ռոստով, Սոչի, Եկատերինբուրգ, Կրասնոդար ուղղություններով։ Վերանորոգումից հետո թռիչքուղիների փոփոխություն չի նախատեսվում։

Կարդացեք նաև

Back to top button