ԿարևորՄշակույթ

Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի ցուցադրություն՝ Ամստերդամում

Հուլիսի 14-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի Eye Film Museum-ում ներկա է եղել Շառլ Ազնավուրին նվիրված՝ Aznavour, Le Regard de Charles վավերագրական ֆիլմի նախադիտմանը, որը կազմակերպվել էր Ամստերդամի Alliance Francaise կենտրոնի նախաձեռնությամբ և դեսպանության աջակցությամբ։ 

Լեգենդար շանսոնիեի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է վերջինիս անձնական արխիվում պահվող, իր իսկ կողմից տարբեր տարիներին կատարված տեսաձայնագրությունների հիման վրա։ Հուլիսի 15-ից ֆիլմը ցուցադրվելու է Նիդերլանդների կինոթատրոններում։ 

https://www.facebook.com/armembnl/posts/893267481543792

Կարդացեք նաև

Back to top button