ԿարևորՀասարակություն

Ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունն ավարտվեց. ՍԴ-ն հեռացավ որոշում կայացնելու

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ նշելով, որ այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար:

Վերոնշյալ գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Կարդացեք նաև

Back to top button