
Դիլիջան քաղաքի շատրվանների հրապարակը արդեն շահագործման է հանձնվել։ Այս մասին տեղեկանում ենք Դիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Համայնքի բարեկամ, բարերար Բադալյանների հովանավորությամբ վերանորոգված շատրվանների հրապարակը նոր շունչ կտա զբոսաշրջային քաղաքին։ Սա Բադալյան ընտանիքի միակ օժանդակությունը չէ Դիլիջանին:

Նրանց և Դիլիջանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում վերակառուցվում են Դիլիջան համայնքի կանգառները, Հաղարծին գյուղում կառուցվել է մանկական խաղահրապարակ և բարեկարգվել գյուղի հուշարձանը: Այս պահին զրոյից կոյուղի է անկացվում Հաղարծին գյուղի թաղամասերից մեկում:




