
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ունի նոր Կրիոգեն կայան, որը կգործի օգոստոսից։ Հին կայանը շահագործվել է 60 տարի։ Անցյալ տարի ստեղծվեց իրավիճակ, երբ ինստիտուտն արտադրում էր Երևանի հիվանդանոցներում օգտագործվող թթվածնի 95 տոկոսը, իսկ սարքավորումները անընդհատ խափանվում էին։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ․ Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Անի Ապրահամյանն է։ Ասում է՝ նոր Կրիոգեն կայանի ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի ցանկացած վայրում․
«Վտանգը հոն էր, որ այս կենտրոնը 60 տարվա կենտրոն է, և անցյալ տարի ամեն երկու շաբաթը մեկ ջարդվում էր, այս օրերս՝ ամեն շաբաթը մեկ»,- նշում է Ապրահամյանը։
Նոր կենտրոնի սարքավորումները գնվել են սփյուռքահայ բժիշկների, կազմակերպությունների աջակցությամբ։ Կրիոգեն կայանի նոր սարքավորումները Հայաստան կհասնեն մեկ շաբաթից և կծառայեն մոտ 50 տարի։ Կայանի թթվածնի որակը բարձր է, այն կարող են նաև գիտության մեջ օգտագործել։
Անի Ապրահամյանի խոսքով՝ Սփյուռում գիտակցում են՝ Հայաստանի ապագան կապված է նախ գիտության զարգացման հետ։ Շուտով Հայաստան է գալու 12 ֆիզիկոսներից կազմված խումբ՝ տեղում գիտական հետազոտություններին աջակցելու և մասնակցելու համար։ Ապրահամյանի դիտարկմամբ՝ առաջնահերթ խնդիրը Հայաստանում փարձարարարական հնարավորությունների ստեղծումն է։ Նա նշում է․
«Հայաստանը մասնակցում է մեծ փորձերի Շվեցարիայում, Ճապոնիայում, Ամերիկայում և ամենուր։ Խնդիրն այն է, որ հոս ստեղծվեն փորձարարարական հնարավորությունները։ Մարդիկ առիթ ունենան իրենց ձեռքերով և սարքերի միջոցով աշխատել»։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի նոր «Քվանտային ֆիզիկայի և տեխնոլոգիաների» բաժնում արդեն 10 գիտաշխատող է աշխատում։ Ապրահամյանի դիտարկմամբ՝ հաջորդ հեղափոխությունը, որին ականատես ենք դառնալու, լինելու է քվանտային տեխնոլոգիաների հեղափոխությունը։ Լաբարատորիայի մի խումբ գիտաշխատոներ ստեղծել են բարձր ճշգրտության չափման սարք,
«Մեր գիտաշխատողների մի խումբ ստեղծել է բարձր ճշգրտության չափման սարք, որը մի փոքր դժվար է բացատրել, բայց այն փոխանցում է մասնիկները 10 մինուս 12-ի ճշգրտության չափով։ Այն հնարավորությունը կարող են կիրառել տարբեր ձևերով։ Գիտության մասը բավականին արագացած է, և համագործակցում ենք անգլիական և գերմանական գիտական խմբերի հետ։ Այս տեխնոլոգիաների գիտությունը, կիրառվելու դեպքում, միլիարդների հասնող շուկա ունի։ Սակայն, անշուշտ, Հայաստանում պակասում է գիտության և շուկայի միջև եղած օղակը»,- ասում է Անի Ապրահամյանը։
Եթե տանիքը փուլ է գալիս ուսանողի գլխին, չես կարող նրանց համոզել, որ ապագա են կառուցում,- ասում է Ապրահամյանը։ Նրա խոսքով՝ գիտնականը հաջողության հասնելու համար պետք է միայն գիտությամբ զբաղվի։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը կարևորում է նաև համագործակցությունը մասնավոր IT ընկերությունների հետ։ Դա կօգնի դառնալ առավել մրցունակ․
«Երեք-չորս գաղափար ունենք, որ կարող ենք շուկա հասցնել, արտադրել մեր արտադրամասում և եռապատիկ գումար ստանալ կառավարությունից տրված բազային բյուջեից։ Կկարողանանք այդ փողերը հետ վերադարձնել գիտությանը և այն ավելի առաջադեմ դարձնել։ Մենք ավելի մրցունակ կլինենք, եթե համագործակցությունը շարունակենք, օրինակ, մասնավոր IT ընկերությունների հետ, մեր գիտաշխատողները համագործակցության շատ հնարավորություններ ունեն»,-ասում է Անի Ապրահամյանը։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան բազմաթիվ ծրագրեր է իրականցանում։ Կան ծրագրեր, որոնք հայ գիտնականերին արտերկրում աշխատելու, կատարելագործվելու հնարավորություն են տալիս։ Հաճախ պատահում է՝ փորձի փոխանակման նպատակով արտերկրից են գալիս Հայաստան։ Այժմ գիտական ծրագրերին, հետազոտություններին մասնակցում են 4 ամերիկացիներ, իսկ ուսանողները ոգևորում, շարժում և եռանդ են հաղորդում լաբարատորիային։ Հեռանկարում, Ապրահամյանի խոսքով, ցանկանում են Հայաստանը կապել գիտության ֆինանսավորման ամերիկյան ընկերությունների հետ։ Մինչ դա, արդեն ընթացող համագործակցության շրջանակում, լաբորատորիայի աշխատակիցները պատրաստվում են մասնակցից դառնալ առաջնորդ ու հանդես գալ նորարարական առաջարկներով։





