ԿարևորՀասարակություն

Հացին ապահովվել է շուրջօրյա ջրով

Մարտունու շրջանի Հացի համայնքում նոր ջրագիծ է կառուցվում։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը:

«Նոր ջրագծի կառուցման աշխատանքները տարվում էին մինչ պատերազմը. պատերազմի պատճառով այդ աշխատանքները կիսատ էին մնացել: Պատերազմական գործողություններից հետո համայնքը խմելու ջրի խնդիր ուներ, և այդ նպատակով վերսկսվել ենք նոր ջրագծի կառուցման աշխատանքները: Այս պահի դրությամբ այդ աշխատանքներն ավարտման փուլում են. համայնքն արդեն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- նշել է Ս. Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքներն իրականացվում են «Ստեփանակերտ Ագրոսերվիս» ընկերության կողմից: «Իմ և ողջ գյուղի բնակչության անունից խորին շնորհակալություն եմ հայտնում ԱՀ Կառավարությանը և « Ստեփանակերտ Ագրոսերվիս» ընկերությանը՝ համայնքում նոր ջրագծի կառուցման աշխատանքների վերսկսման և շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար»,- ընդգծել է համայնքի ղեկավարը:

Կարդացեք նաև

Back to top button