ԿարևորՀասարակություն

ՍԴ-ն այսօր կշարունակի քննել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները

ՍԴ-ն այսօր կշարունակի քննել հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 12-ին, ժամը 10:00-ին։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում այն նիստը կշարունակվի մինչև 24:00-ն:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Տես նաև՝ Ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները ենթակա են մերժման․ Տիգրան Մուկուչյան

Կարդացեք նաև

Back to top button