
«Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդրե Լաշքարավային սեփական տանը մահացած են գտել։ Lաշկարավան տուժել էր Թբիլիսիում հուլիսի 5-ին կայացած ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Աչքի վնասվածքով նա մի քանի օր բուժում էր ստացել կլինիկայում, այնուհետև դուրս էր գրվել։
Մահվան հստակ պատճառը դեռևս անհայտ է։ Վրաստանի ՆԳՆ–ն սկսել է հետաքննել Լաշկարավայի մահը, հայտնում է Sputnik Գրուզիան։
Քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Վրաստանի ՔՕ այս հոդվածը կիրառվում է առանց բռնության ակնհայտ հատկանիշների մարմին հայտնաբերելու դեպքում։




