
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը.
«Հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։




