ԿարևորՀասարակություն

ԵՄ ներդրումային փաթեթը կկազմի 2,6 մլրդ եվրո

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից բացի, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո։ Ընդհանուր ներդրումային փաթեթը կկազմի 2,6 մլրդ եվրո: 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում մտադիր է շուրջ 1.6 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրեր  իրականացնել Հայաստանում: Փաստաթուղթը Բրյուսելում ներկայացվել էր հուլիսի 2-ին, դրա իրականացման վերջնաժամկետն նշելով 2025 թվականը:

«Ծրագիրը ներառում է տրանսպորտային կապակցվածություն, հարավային շրջանների վերականգնում, էներգախնայողություն եւ վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում եւ աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին: Այս ամբողջի համար €2,6 մլրդ ենք համախմբում Հայաստանում:

Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար: Լիահույս եմ, որ կարող ենք Հայաստանի կառավարության հետ ակտիվ աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: 4 տարի ժամանակ ունենք՝ արդյունքներն ապահովելու համար»,- նշել է ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարը:

Կարդացեք նաև

Back to top button