ԿարևորՀասարակություն

ՀՀ դեսպանը Masdar- ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումային ծրագրերը

Հուլիսի 8-ին դեսպան Մկրտումյանը հանդիպում է անցկացրել «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ-Ռամահիի հետ: Այս մասին հայտնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը քննարկվել են ընկերության կողմից վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում կատարվելիք ներդրումային ծրագրի հետագա կենսագործման վերաբերյալ հարցեր: Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև հավանականհամագործակցության այլ ծրագրերի:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկել է 0,0290 դոլար կՎտժ վերջնական սակագինը։

200 ՄՎտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում։

 «Մասդար» ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85 տոկոսը և 15 տոկոսը։

Կարդացեք նաև

Back to top button