ԿարևորՀասարակություն

ՍԴ-ն այսօր կքննի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները

Սահմանադրական դատարանն այսօր կքննի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։

ՍԴ-ն միավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները և քննելու է նույն նիստում: Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը տեղի կունենա բանավոր ընթացակարգով։

Հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքները ՍԴ-ում վիճարկում են խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը չեն հաղթահարել:

Կարդացեք նաև

Back to top button