ԿարևորՀասարակություն

Թուրքիան խնդրում է մաքսակետը Կարծախից Ախալքալաք տեղափոխել

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ կապված խնդիրներ կան, որոնք մաքսային ընթացակարգերի հետ  են կապված՝ նախօրեին Բաթումում տեղի է ունեցած վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի 3-րդ հանդիպմանն ասել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռիզա Թունա Թուրագայը: Այս մասին գրում է Ալիք մեդիան:

Հանդիպմանը ստորագրվել է պարզեցված մաքսային միջանցքի մասին համաձայնագիր:

«Մենք կցանկանայինք, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային բոլոր ընթացակարգերը: Որքան գիտեմ, դրա հնարավորությունը տարածքային առումով Ախալքալաքում կա: Մենք մաքսային գործողություններ ենք իրականացնում Կարսում՝ սահմանից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա, և այդ հեռավորությունն ու անվտանգությունը վստահում ենք երկաթուղուն: [Կարծախիում] Որքան ես գիտեմ, սահմանին մաքսային ծառայություն չկա, օպերատորները ստիպված են լինում հաճախ գալ հեռավոր տարածքներից, ինչը սպասելու պատճառ է դառնում: Հետևաբար, եթե [Կարծախից] 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ախալքալաքում մաքսային ընթացակարգեր իրականացվեն, շատ ավելի հեշտ կլինի», — բացատրել է Թուրքիայի առևտրի փոխնախարարը, թե ինչու է թուրքական կողմը խնդրում մաքսատները Ախալքալաք տեղափոխել:

Մաքսային կոմիտեի նիստը վարել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան: Թուրքիայի առևտրի փոխնախարարի առաջարկի վերաբերյալ նա ասել է, որ հարցը դրական լուծում կստանա:

«Ինչ վերաբերում է Ախալքալաքում մաքսազերծմանը, ապա, անկեղծ ասած, ես ամբողջությամբ ներգրավված չէի գործում: Ես ձեզ խոստանում եմ, որ մոտ ապագայում, վստահ եմ, որ մենք դրական որոշում կկայացնենք»,-Ռիզա Թունա Թուրագային ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար   Լեւան Կակավան:

Կարդացեք նաև

Back to top button