
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերական մամուլի էլեկտրոնային գրացուցակում արդեն հասանելի են աշխարհի տարբեր վայրերում տպագրված 81 անուն հայերեն,189 անուն օտարալեզու պարբերականներ՝ տեղեկացնում է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆեյսբուքյան էջը:
Կրոնագիտական, հայագիտական, պատմաբանասիրական ուղղվածություն ունեցող այս թերթերն ու ամսագրերը՝ տպագրված 1830 ական թվականներից առ այսօր, կարելի է ընթերցել Սուրբ Էջմիածնի Մատենադարանի հարմարավետ ընթերցասրահում։
Եթե համացանցում առկա են այդ պարբերականների թվային տարբերակները, ապա դրանք արտացոլված են գրացուցակում։
Օգտվելու կարգը՝
Մուտք գործել Մատենադարանի կայքէջ
Նշել «Պարբերականներ» բաժինը
Ընտրել «Հայալեզու» կամ «Օտարալեզու» ենթաբաժինը
Այբբենական ցանկից ընտրել պարբերականի անունը:




