
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության Թվիթերի էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևեում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը կրակահերթեր արձակում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված Հադրութ քաղաքի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ:
Տեսանյութից երևում է, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով:




