
Երեկ երեկոյան, Agence France-Presse-ի փոխանցմամբ, Իտալիսայի հարավում տեղի ունեցած պատահարի պատճառով ավտոբուսի 36 ուղեւորները զոհվել են: Ավելի վաղ հաղորդվում էր միայն 20 զոհի մասին: Ավտոբուսը, որտեղ 40 մարդ է եղել, դուրս է եկել Նեապոլ- Բարի մայրուղուց եւ ցած ընկել 30 մետրանոց բարձրությունից: Մինչեւ ընկնելը ավտոբուսը վնասել է շուրջ 10 ավտոբուս:
Ավտոբուսում, իտալական զլմների փոխանցմամբ, ուխտավորներ են եղել, որոնք վերադարձել են Նեապոլի վանքից: Ավտոբուսի վարորդն, ըստ նախնական տվյալների, մահացել է: Վթարի վայրից հիվանդանոցներ են տեղափոխվել 11 վիրավորներ, որոնց վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են համարում:
Վթարի պատճառների մասին Իտալիայի իրավապահ մարմիններն առաջ չեն քաշում:




