ԿարևորՍպորտ

Եռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին` հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։

Աղասյանը Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք և նվաճել օլիմպիական արտոնագիր:

Այդ արդյունքը երկու սմ-ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը:

Այսպիսով՝ Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերին մասնակցող  Հայաստանի մարզիկների թիվը հավասարվեց 17-ի:

Կարդացեք նաև

Back to top button