ԿարևորՀասարակություն

Անմահները հրամայում են ապրել

Անմահները հրամայում են ապրել, պայքարել, պահել ու պահպանել մի բուռ դարձած հայրենիքը:

Հուլիսի 1-ին Սիսիանի համայնքի Ույծի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց 44-օրյա պատերազմում նահատակված անմահ հերոս Վրեժ Պողոսյանի անունով, հուլիսի 1-ը Վրեժի ծննդյան օրն է, նա կդառնար 29 տարեկան:

Դասասենյակի անվանակոչության առթիվ դպրոցում հիշատակի ու երախտիքի միջոցառում է կազմակերպվել, որը մեկնարկել է Պանթեոն այցելությամբ: Վրեժ Պողոսյանի անվան դասասենյակի կողքին առանձնացվել է նաև «Անմահները հրամայում են» խորագրով փառքի անկյուն՝ նվիրված Սիսիանի համայնքից 44-օրյա պատերազմում զոհված բոլոր հերոսներին:

Դասասենյակի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվել է Վրեժի քույր Արևիկին ու եղբորը՝ Մոնթեին: Դասասենյակը անվանակոչվել է Վրեժի ընկերների նախաձեռնությամբ:

Կարդացեք նաև

Back to top button