ԿարևորՀասարակություն

Արցախի հարավային շրջաններում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն

Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։

Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են։

Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։

Կարդացեք նաև

Back to top button