ԿարևորՀասարակություն

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հունիսի 24-ին և 26-ին, Նոր Նորքում՝ հունիսի 26-ին, 27-ին, 29-ին, 30-ին, Շենգավիթում՝ հունիսի 26-28-ը և 30-ին:


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 26-ին, 27-ին և 30-ին:

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»:

Կարդացեք նաև

Back to top button