ԿարևորՀասարակություն

Պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները մեղմելու համար գործարկվել է թեժ գիծ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած ռազմական գործողություններին հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները մեղմելու նպատակով գործարկվել է հոգեբանական աջակցություն թեժ գծի ծառայությունը: Այն գործում է ժամը 08:00-24:00-ն:

060 834-777

Ներքոշարադրյալ կետերին համապատասխան անձինք անվճար հոգեթերապիայի սեանսներ ստանալու համար կարող են հերթագրվել կա՛մ զանգահարելով հոգեբանական աջակցության թեժ գծին՝ 060 834 777, կամ նամակ ուղարկելով հետևյալ էլ-հասցեին՝ [email protected], որից հետո համապատասխան մասնագետները կապ կհաստատեն դիմումատուի հետ:

1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.

5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.

Այն հոգեբանները որոնք ունեն բարձրագույն հոգեբանական կրթության որակավորում՝ բակալավրի (առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ մագիստրոսի (առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ վերջինիս հավասարեցված աստիճան և ցանկանում են ներգրավվել սույն աշխատանքներում՝ կարող են իրենց հայտերն ուղարկել հետևյալ էլ-հասցեին՝ [email protected]

Կարդացեք նաև

Back to top button