ԿարևորՀասարակություն

Կա ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և սա միջազգային հանրությունը լավ գիտակցում է. Արտակ Բեգլարյան

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր վստահեցրել է, որ Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը չեն ընդունի որևէ պայման, որ որևէ ձևով Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի ծանր, դժվար են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություն չունենք պայքարելու․ մեր ճանապարհը ավելի երկար է հիմա մեզ թվում, բայց, մյուս կողմից, մենք ունենք լրացուցիչ, այդ թվում՝ արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով պաշտպանելու համար»,-ասել է նա։

Հակամարտության կարգավորման 3 հիմնական սկզբունքներից 2-ը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը պատերազմի հետևանքով արդեն ժամանակավրեպ են: «Մնացել է մեր ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և սա միջազգային հանրությունը և Մինսկի խումբը շատ լավ գիտակցում են։ Մենք այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք, իհարկե, պետք է ՀՀ-ն էլ այս մասով գործուն ջանքեր գործադրի, և հույս ունենք, որ առաջիկայում արդեն որոշակի դրական առաջընթաց լինելուն է այս մասով»,-ասել է Բեգլարյանը։

Կարդացեք նաև

Back to top button